տուն Սպորտ Մանչեսթեր Յունայթեդը կարող է փորձել ձեռք բերել Լիոնել Մեսսիին. The Guardian

Մանչեսթեր Յունայթեդը կարող է փորձել ձեռք բերել Լիոնել Մեսսիին. The Guardian

138
0

10714693_359705394185571_890780829_n

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փորձել ձեռք բերել «կատալոնական» Բարսելոնայի արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսսիին, եթե վերջինս որոշի լքել իր ներկայիս ակումբը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

«Կարմիր սատանաները» միակ ակումբն են Անգլիայում, որը կարող է իրեն թույլ տալ 250 միլիոն եվրո վճարել 27-ամյա արգենտինացու համար՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

Թերթը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նոր մրցաշրջանում «մանկունյանցիները» 10 տարվա պայմանագրի դիմաց ռեկորդային 750 միլիոն ֆունտ են ստանալու adidas ընկերությունից:

Հիշեցնենք, որ երեկ «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ Մեսսին մանրամասնել էր, որ ամենևին էլ չի ցանկանում լքել «Բարսելոնան»: