«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու պայմանագիրը:
Անգլիական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Մանչեսթերը» պատրաստ է կոլումբիացու համար վճարել 56 մլն եվրո: Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի հաջորդ տարվա ամռանը, երբ լրանում է վարձակալության մեկ տարվա պայմանագրի ժամկետը:
Ֆալկաոն շաբաթական կստանա 305 000 եվրո աշխատավարձ:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 5 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ: