Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բարնլիին» և հաղթեց 2:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Զուգահեռաբար ընթացող «Ուոթֆորդ»-«Տոտենհեմ» խաղում ուժեղ գտնվեցին տանտերերը` 2:1:
«Ուոթֆորդի» կազմում գոլ հեղինակեցին Տրոյ Դինին և Կրեյգ Կետկարտը:
Մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Աբդւոլայե Դուկուրեն:
Այս խաղերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Ուոթֆորդը» 12 միավորով կիսում է 1-ին հորիզոնականը «Լիվերպուլի» և «Չելսիի» հետ: «Տոտենհեմը» 9 միավորով 5-րդ տեղում է: