Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայացավ «Մոնակոյի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պատասխան հանդիպումը:
Խաղն ավարտվեց տանտերերի փայլուն հաղթանակով` 3:1: Հանդիպման հաշիվը շատ արագ բացեցին տանտերերը: 8-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Կիլիան Մբապեն: Հաշիվը կրկնապատկվեց 29-րդ րոպեին: «Քաղաքայինների» դարպասապահ Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը խոցեց Ֆաբինյոն:
«Մանչեսթեր Սիթին» կարողացավ կրճատել խաղի հաշիվը Լերոյ Սանեի գոլի շնորհիվ, սակայն «Մոնակոն» երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը. երկու խաղերում գրանցված արդյունքում (6:6) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Մոնակոն»:
https://youtu.be/80vXTsDPpBA