Բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
«Երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայմանագիր առաջարկեց ինձ, ես ոչ մի այլ բանի մասին չէի կարող մտածել: «Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկանում էր ձեռք բերել իմ տրանսֆերը և ավելի շատ աշխատավարձ էր առաջարկում: Նրանք չափազանց թույլ թիմ ունեին և իրենց պատմությունով չէին կարող մրցել «Յունայթեդի» հետ»,- Բերբատովի խոսքերը մեջբերում է «ESPN»-ը
Հիշեցնենք, որ Բերբատովը «կարմիր սատանաների» կազմը համալրել է 2008 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»: