Բրիտանական Daily Star-ն ու Express-ը ներկայացրել են «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում:
Daily Star-ի վարկած. Դավիդ Դե Խեա, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ, Անտոնիո Վալենսիա, Անդեր Էրերա, Նեմանյա Մատիչ, Անտոնի Մարտիալ, Ջեսի Լինգարդ, Ռոմելու Լուկակու:
Express-ի վարկած. Դավիդ Դե Խեա, Վիկտոր Լինդելյոֆ, Կրիս Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Անտոնիո Վալենսիա, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Էշլի Յանգ, Ջեսի Լինգարդ, Անտոնի Մարտիալ, Ռոմելու Լուկակու:
Մանչեսթերյան դերբին տեղի կունենա դեկտեմբերի 10-ին «Օլդ Տրաֆորդում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի նախորդ վեց հանդիպումներից միայն մեկում՝ դուրս գալով փոխարինման: