տուն Լուրեր Մամեդյարովը խոստացել է լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Մամեդյարովը խոստացել է լուծել ղարաբաղյան հակամարտությունը

126
0

namedԱդրբեջանը կլուծի ղարաբաղյան հակամարտությունը, ինչ էլ որ լինի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է ԱՊԱ-ն: «Չկա այնպիսի հակամարտություն, որը հնարավոր չլինի լուծել»,- հայտարարել է նախարարը:

Նրա կարծիքով՝ այդ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները լավատեսական հիմք ունեն. «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ներկայիս իրավիճակում մնալ: Դրա լուծման համար կա միջազգային իրավական բազա, ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւ: ՄԱԿ անդամ բոլոր երկրները պարտավորվում են կատարել կազմակերպության բանաձեւերը»:

Ընդ որում Մամեդյարովը, սովորույթի համաձայն, շտապել է մեղադրել Հայաստանին կառուցողական կամքի բացակայության մեջ: