տուն Լուրեր Մալթայում ի հիշատակ սպանված լրագրողի զանգվածային ցույցեր են անցկացվել

Մալթայում ի հիշատակ սպանված լրագրողի զանգվածային ցույցեր են անցկացվել

117
0

ct-malta-journalist-killed-panama-papers-link-20171016

Մալթայի Սլիմա քաղաքում մի քանի հազար մարդ է մասնակցել սպանված լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի հիշատակին կազմակերպված զանգվածային ցույցին. հաղորդում է Times of Malta-ն:

Հրապարակման համաձայն՝ ցուցարարները տեղական իշխանություններին կոչ են արել մանրամասն հետաքննել լրագրողի սպանությունը: Ցուցարարների մի մասը պահանջել է Մալթայի ոստիկանապետի և գլխավոր դատախազի հրաժարականը: Ցույցի ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գալիցիան բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետն ու իր ընտանիքը կտրականապես հերքում էին այդ մեղադրանքները:

53-ամյա լրագրողը, ով հայտնի էր իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, զոհվել էր հոկտեմբերի 16-ին՝ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: