Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson հյուրանոցում 170 մարդու պատանդ վերցրած ահաբեկիչները մի քանիսին ազատ են արձակել, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է նաև, որ ազատ են արձակվել նրանք, ովքեր կարողացել են մեջբերում անել Ղուրանից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված անհայտ անձինք ներխուժել են Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson հյուրանոց ու 170 մարդու են պատանդ վերցրել, որոնցից մոտ 140-ը հյուր են, 30-ը՝ աշխատակից:
Հարձակման ժամանակ նրանք կրակ են բացել։ Ներկայում հյուրանոցը շրջապատված է անվտանգության ուժերով: Վերջին տվյալներով` կա 9 զոհ: