տուն Լուրեր Մալիում 170 մարդու են պատանդ վերցրել

Մալիում 170 մարդու են պատանդ վերցրել

116
0

1438964013-1479-soldat-mali

Զինված անհայտ անձինք ներխուժել են Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson հյուրանոց ու 170 մարդու են պատանդ վերցրել, որոնցից մոտ 140-ը հյուր են, 30-ը՝ աշխատակից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հարձակման ժամանակ նրանք կրակ են բացել։ Ներկայումս հյուրանոցը շրջապատված է անվտանգության ուժերով:

Ներկա պահին 190 սենյակ ունեցող հյուրանոցում փոխհրաձգություն է ընթանում: