Ուկրաինայի տարածքում ռուս անջատողականների կողմից մալայզիական խոցված ինքանթիռում զոհված 18 ուղևորների հարազատները 900 մլն դոլարի հայց են ներկայացրել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ռուսական հետախուզության սպա Իգոր Ստրելկովի դեմ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հայցում նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատասխանատուն Ստրելկովն է, որն այն ժամանակ ղեկավարում էր անջատողականներին:
Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանումից կարճ ժամանակ անց ռուսական հանրահայտ LifeNews կայքը և հեռուստաալիքը, հղում կատարելով Ստրելկովին, հայտնել էր, որ ռուս անջատողականները ուկրաինական հերթական ինքնաթիռն են կործանել Դոնբասում: Սակայն երբ պարզ էր դարձել, որ ինքնաթիռը մալայզիական է և այնտեղ եղել է մոտ 300 ուղևոր, այդ տեղեկությունն անմիջապես ջնջվել էր, սակայն այդ ռեպորտաժը պահպանվել էր մի շարք այլ կայքերում: