Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավի չվերթի ուղղությունը կարող էր դիտավորությամբ փոխված լինել օդաչուի հմտություններ ունեցող մարդու կողմից։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի, ով ցանկացել է անանուն մնալ։
Այս եզրակացություններն արվել են ռազմական ռադարից ստացված տեղեկությունների հիման վրա․ «Սա կարող էր անել որակյալ և հմուտ գործող օդաչուն», — նշել է պաշտոնյան։
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Malaysia Airlines ինքնաթիռի վառելիքը կարող էր վերջանալ Հնդկական օվկիանոսի վրա։ Այս մասին Reuters գործակալությանն ասել է ԱՄՆ-ի կառավարության անանուն աղբյուրը։ Նման եզրակացության նրանք եկել են՝ ուսումնասիրելով ինքնաթիռից ստացված տվյալները։
Հիշեցնեք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավված է 12 երկիր։