Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռի անհայտ ուղևորների անձերը բացահայտվել են։ Բանն այն է, որ կործանումից հետո հայտնաբերվել էր, որ երկու ուղևոր ճամորդել են ավստրիացու և իտալացու՝ 2 տարի առաջ գողացված անձնագրերով։ Ինչպես տեղեկացնում է The Daily News-ը, գողացված անձնագրերով ուղևորներն իրանցիներ էին, ովքեր փորձել են անօրինական կերպով տեղափոխվել երրորդ երկիր։
Նրանք անձնագրերը ձեռք էին բերել Իրանում մի միջնորդի օգնությամբ։
Նախկինում կարծիք կար, որ գողացված անձնագրերով ինքնաիթիռ են մուտք գործել ահաբեկիչները, որոնք էլ, հնարավոր է, առևանգել են ինքնաթիռը։