տուն Քաղաքական Միջազգային Մալալա Յուսուֆզայը դարձել է Կանադայի պատվավոր քաղաքացի

Մալալա Յուսուֆզայը դարձել է Կանադայի պատվավոր քաղաքացի

86
0

malala-yousafzai-092

Խաղաղության նոբելյան մրցանակակիր, պակսիտանցի Մալալա Յուսուֆզայը կդառնա Կանադայի պատվավոր քաղաքացի։ Այս մասին հաղորդում են կանադական լրատվամիջոցները։

«Կանադան հենց այնպես պատվավոր քաղաքացու կոչում չի շնորհում։ Չորեքշաբթի օրը Մալալա Յուսուֆզայը միացավ Ռաուլ Վալենբերգին, Նելսոն Մանդելային, Դալայ լամային և Աուն Սան Սու Չժիին։ Նրանցից շատերի նման յուսուֆզայը նույնպես Խաղաղության նոբելյան մրցանակակիր է», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ottawa Citizen թերթի՝ Յուսուֆզայը լավագույն օրինակն է այն բանի, որ կանանց նկատմամբ բռնությունները չեն կարող թաքցվել՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում է դա տեղի ունենում։