Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայաստանյան այցը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերին, այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Դիվանագետի խոսքով` Մակրոնը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն անցկացվելու է Երևանում 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը։ Լակոտը նշեց, որ ավելի պաշտոնապես Մակրոնի ուղևորության մասին կծանուցվի 2018 թվականի ընթացքում։
Նշենք, որ Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը` Հայաստան Մակրոնի առաջիկա այցի մասին, արդեն երկրորդ «ոչ պաշտոնական» ծանուցումն է։ Առաջին անգամ Ֆրանսիայի նախագահի սպասվող այցի մասին տեղեկությունը հայտնվել էր մամուլում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շնորհիվ. գերատեսչությունը` հղում անելով նույն դեսպան Լաքոտին, սպասվող այցի մասին հայտնել էր «հպանցիկ»։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը` ֆրանկոֆոն–երկրների ղեկավարների և բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ, Երևանում կանցկացվի 2018 թվականին։ Համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականի` գագաթնաժողովը անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշոր միջոցառումն է լինելու։