տուն Լուրեր Մակրոնը հաղթել է Լե Պենին նախընտրական եզրափակիչ հեռուստաբանավեճում

Մակրոնը հաղթել է Լե Պենին նախընտրական եզրափակիչ հեռուստաբանավեճում

194
0

1493631588

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 3 օր առաջ անցկացրել են նախընտրական վերջին հեռուստաբանավեճը. հաղորդում է Ria.ru-ն:

Երկար ժամանակ կողմերի միջև երկխոսությունը վերածվել էր սկանդալի: Հարցումների արդյունքում՝ հեռուստադիտողներն առավել համոզիչ են համարել Մակրոնին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը անցկացվել էր ապրիլի 23-ին, որի արդյունքում Մակրոնը ստացել էր ձայների 24,01, իսկ Լե Պենը՝ 21,3%-ը: Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: