Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք ամսվա ընթացքում դիմահարդարի ծառայությունների համար վճարել է 26 հազար եվրո. հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Le Point ամսագրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դիմահարդարի անունը Նատաշա է, նա աշխատել է Մակրոնի հետ նախընտրական արշավի ժամանակ:
Closer պարբերականը հայտնում է, որ նախորդ նախագահը` Ֆրանսուա Օլանդը, իր դիմահարդարին ամսական 6 հազար եվրո է վճարել: