տուն Լուրեր ՄԱԿ-ում տեղյակ չեն՝ Քադաֆիի որդին ո՞ղջ է, թե՞ ոչ

ՄԱԿ-ում տեղյակ չեն՝ Քադաֆիի որդին ո՞ղջ է, թե՞ ոչ

94
0

473307321

ՄԱԿ-ը տվյալներ չունի Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի վիճակի վերաբերյալ և չի կարող վստահ լինել, որ նա դեռ ողջ է. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Կլաուդիո Կորդոնին:

«Ակնհայտ է, որ մենք չենք կարող վստահ լինել ոչ մի բանում, քանի որ ոչ ոք չի տեսել և չի լսել Սեյֆ ալ Իսլամի մասին: Մենք չենք ուզում մտածել, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել միայն այն պատճառով, որ ոչինչ չգիտենք նրա ճակատագրի մասին: Սակայն ակնհայտ է, որ մենք շահագրգռված կլինենք նրա մասին տեղեկություն ունենալու»,- ասել է Կորդոնին: