ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայացվել են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վավերագրական կադրերում ցուցադրվում է չորս երեխա, որոնք մահացել են քիմիական զենքի օգտագործման հետևանքով։ Սիրիացի բժիշկը, ով փորձել է փրկել նրանց կյանքը, ասել է, որ վերջին մեկ ամսում դա եզակի չէ Իդլիբ նահանգում։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուրեը հայտարարել է, որ Սիրիայում միայն կառավարական ուժերն ունեն քիմիական զենք օգտագործելու հնարավորություն։
Սիրիայի կառավարական ուժերը մշտապես մերժում են նման մեղադրանքները։