տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ում մտահոգված են Թուրքիայում ԶԼՄ-ների իրավունքների ոտնահարման առումով

ՄԱԿ-ում մտահոգված են Թուրքիայում ԶԼՄ-ների իրավունքների ոտնահարման առումով

89
0
turqiaZaman ընդդիմադիր թերթի շուրջ վերջերս բռնկված սկանդալը Թուրքիայի իշխանությունների կողմից ԶԼՄ-ների իրավունքների եւ ազատությունների պահպանման առումով  մտահոգություն է առաջացնում, հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:Ստամբուլի դատարանն ավելի վաղ հոգաբարձուներ էր նշանակել Zaman ընդդիմադիր թերթը կառավարելու համար: Պարբերականի լրագրողները կարծում են, որ դա կհանգեցնի թերթի փակմանը: Zaman-ը Թուրքիայում մնացած փոքրաթիվ ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկն է իշխանությունների կողմից աճող քաղաքական ճնշման ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Անցյալ հանգստյան օրերին Zaman օրաթերթի հանդեպ թուրքական իշխանությունների գործողությունները վերջինն են ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության հետ կապված մտահոգություն առաջացնող իրադարձությունների շարքում», — ասել է Ալ-Հուսեյնին, Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում անցած տարվա ընթացքում իր գրասենյակի աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույց նեկայացնելիս:

ՄԱԿ-ի ՄԻԳՀՎ-ի ղեկավարը հավելել է, որ ի գիտություն է ընդունել Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը երկու լրագրողի վերաբերյալ, ինչպես նաեւ ողջունում է օպերատորի ազատ արձակման որոշումը. վերջինիս վիճակը մտահոգություն էր առաջացրել գլխավոր հանձնակատարի գրասենյակում:

Ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը եւ Անկարայում պարբերականի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել էին 2015-ի նոյեմբերի 26-ին: Ստամբուլի դատախազությունը նրանց լրտեսության համար էր մեղադրել եւ պահանջել էր ցմահ բանտարկություն: Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ լրագրողների ձերբակալությունը նրանց իրավունքների խախտում է, ինչից հետո Դյունդարը եւ Գյուլը ազատ են արձակվել մինչեւ դատավճռի արձակումը: