տուն Լուրեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը տեղափոխվելու է Թուրքիա

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը տեղափոխվելու է Թուրքիա

190
0

UN

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխման նախաձեռնությունը կանխելու համար ՀՀ հասարակական դաշինքի անդամների՝ բնապահպան Կարինե Դանիելյանի, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի և ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կողմից նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Նամակի բովանդակության,  տեղափոխման, Հայաստանի և ՄԱԿ-ի համագործակցության հնարավոր դժվարությունների մասին այսօր լրագրողների հետ զրույցում իրենց մտահոգությունը հայտնեցին ՀՀ հասարակական դաշինքի անդամները:

«Սա բացառապես Թուրքիայի նախաձեռնությունն է»,- հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Յունիսեֆի, ինպես նաև շատ այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներ արդեն իսկ Ստամբուլում են: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի տեղափոխումը ևս մի դժվարություն կառաջացնի Հայաստանի և ՄԱԿ-ի համագործակցության վրա: Գրասենյակի տեղափոխումը միայն մի բան է նշանակում, որ ցանկացած հարց լուծելու համար Հայաստանը պետք է դիմի Ստամբուլին: Դրա համար մենք դեմ դուրս եկանք այդ որոշմանը: Նամակում մենք ներկայացրել  ենք, որ Հայաստանը փաստացի չի կլարող համագործակցել ՄԱԿ-ի հետ, եթե տեղափոխումը լինի: Սակայն, եթե տեղափոխումը այնուամենայնիվ կայանա, ապա ստիպված պետք է որոշակի փոխզիջումներ լինեն»:

Հրանուշ Խառատյանը նշեց, որ տեղափոխումը կարող է տարիներ տևել, և իրենք նամակը ուղարկել են որպես կանխարգելիչ միջոց: «Հայության և Հայաստանի համար ՄԱԿ-ի հետ ցանկացած համագործակցություն դժվար կլինի, եթե գրասենյակը գտնվի Ստամբուլում: Որոշումն արդեն կայացվել է, և տեղափոխությունը կարող է տևել մի քանի տարիներ: Մեր ուղարկված նամակը, հույս ունենք, կանխարգելիչ նշանակություն կունենա այս որոշման համար»: