Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժերի աշխատակիցը Էբոլայով է վարակվել Լիբերիայում և հիմա բուժում է ստանում այդ երկրի մայրաքաղաք Մոնրովիում: Հաղորդում է BBC-ն:
Եվս 16 հոգի, ովքեր շփում են ունեցել նրա հետ, մեկուսացվել են: Սա երրորդ դեպքն է, երբ ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչը վարակվում է այդ վտանագվոր հիվանդությամբ: Ավելի վաղ Լիբերիայում վարակված երկու հոգի մահացել է:
Խաղաղապահները Լիբերիայում են գտնվում 2003 թվականից: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 7,7 հազար մարդ։