ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի մեկնարկի ժամանակ Մեծ յոթնյակի արտգործնախարարները կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախատեսվում է, որ յոթնյակի ԱԳ ղեկավարները կոչ կանեն Ռուսաստանին՝ ճնշում գործադրել Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականեների վրա։ Քննարկվելու է նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը կկայանա սեպտեմբերի 21-30-ը։