ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հետաձգել է Պաղեստինի պետության ստեղծման ժամկետների վերաբերյալ բանաձևի քննարկումը, այն չի ընդգրկվել երեքշաբթի օրվա քննարկումների օրակարգ։
Նման բանաձևի ընդունումը քիչ հավանական է, քանի որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, վետո կկիրառի այդ դեպքում։
Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Պաղեստինն արաբական երկրների աջակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համար նախապատրաստել է բանաձև, որը կոնկրետ ժամկետներ է սահմանում իսրայելական զորքերի հետքաշման համար։ Այն պետք է տեղի ունենա 2016 թվականի նոյեմբերին։