ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել` անթույլատրելի համարելով Սիրիայում ընթացող մարտերում քլորի և այլ թունավոր նյութերի` ռազմական նպատակներով կիրառումը: Այս մասին տեղեկացնում է կաոռւյցի պաշտոնական կայքը:
Անվտագության խորհուրդը այս բանաձևին կից հիշեցրել է նաև 2014 թվականին ընդունված թիվ 2118 բանաձևի մասին` համաձայն որի Սիրիայում և ոչ մի ուժ չպետք է օգտագործի, մշակի, արտադրի, կուտակի, պահեստավորի և փոխանցի քիմիական նյութեր:
Նոր բանաձևը պատժամիջոցներ է նախատեսում 2118 հիմնադրույթները խախտելու դեպքում:
Նշենք, որ ընդունված բանձևին կողմ է քվեարկել ՄԱԿ անվտանգության խորհրդի 14 անդամ պետություն: