տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի անդամ երկրները անվտանգության խորհրդի բարեփոխման հարցում համաձայնության չեն եկել

ՄԱԿ-ի անդամ երկրները անվտանգության խորհրդի բարեփոխման հարցում համաձայնության չեն եկել

122
0

UN-UKRAINE-SECURITY COUNCIL

ՄԱԿ-ի անդամ երկրները կազմակերպության անվտանգության խորհրդի բարեփոխման հարցում միասնական որոշման չեն եկել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Յուրի Շիշաևը:

«Երբ խոսում են ՄԱԿ-ի փարեփոխման մասին, նկատի ունեն դրա քաղաքական բաղադրիչը, առաջին հերթին՝ անվտանգության խորհուրդը, որը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար: Մենք միայն կարող ենք նշել, որ դրա շուրջ կոնսենսուսի հասնել չի հաջողվել:

«Կա երկրների երկու խոշոր խումբ, որոնցից մեկն առաջարկում է խորհրդում ընդգրել նոր անդամների, օրինակ՝ Ճապոնիային, Գերմանիային, Բրազիլիային և Հնդկաստանին: Մյուս խմբի համար նման մոտեցումն անընդունելի է: Նրանք կարծում են, որ ԱԽ-ում նոր անդամներ չպետք է լինեն», — Շիշաևի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը: