ՄԱԿ-ում հույս ունեն, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի հանդիպման արդյունքում կորոշեն Սիրիայի հարցով անցկացվելիք բանակցությունների ժամկետն ու վայրը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ինչպես գիտեք, այսօր պետքարտուղար Քերին Մոսկվայում հանդիպում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հույս ունենք, որ հանդիպման արդյունքում պարզ կդառնա, թե երբ և որտեղ տեղի կունենա Սիրիայի աջակցության խմբի նոր հանդիպումը»,- ասել է ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի մամլո խոսնակ Ահմադ Ֆաուզին: