տուն Լուրեր ՄԱԿ-ը հրապարակել է Եմենի հակամարտության զոհերի թիվը

ՄԱԿ-ը հրապարակել է Եմենի հակամարտության զոհերի թիվը

79
0

եմեն

Եմենում ռազմական հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 1,6 հազար մարդ: Այս մասին գրում է RIA.ru-ն` հղում կատարելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության տվյալներին:

Մեջբերելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության Եմենի ստորաբաժանման ղեկավար Յոհանես վան դեր Կլաունին կայքը գրում է` «Հակամարտության արդյունքներից ակնհյատ է, որ այն սարսափելի հետևանքներ է ունեցել քաղաքացիական բնակչության վրա: Հակամարտությունից 2 ամիս անց օդային հարվածների և ցամաքային մարտերի հետևանքով 1600-ից ավելի սպանված և  6200 ավելի վիրավորներ են արձանագրվել»:

Նշվում է նաև, որ հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների թիվը գերազանցում է 450 հազարը: