Սիրիայում հակամարտության զոհերի թիվը կրկնապատկվել է մեկ տարվա ընթացքում և հասել 200 հազարի։ Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը։
Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվել է մոտ մեկ միլիոն մարդ։ «Փետրվարին խոսվում էր 100 հազար զոհի մասին։ Այս պահի դրությամբ ՄԱԿ-ը գնահատում է, որ այդ թիվը հասել է 200 հազարի, իսկ մեկ միլիոն մարդ վիարվորվել է։ Այս թվերն ամեն օր են աճում», — ասել է նա։
Ըստ Ամոսի՝ այս պահի դրությամբ հումանիտար օգնության կարիք ունի մոտ 12.2 մլն սիրիացի, մինչդեռ 10 ամիս առաջ այդ թիվը 3 մլն-ով պակաս էր։