ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է գլխավոր քարտուղարի զեկույցը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի մասին. հաղորդում է Lenta.ru-ն:
Համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ահաբեկիչների շարքերում կռվում է 12-20 հազար զինյալ, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է հատկապես վերջին 16 ամիսների ընթացքում: Նվազել է նաև օտարերկրացի գրոհայինների ներհոսքը: ԱԽ-ում ենթադրում են, որ այսօր միջազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը զինյալների՝ իրենց երկրներ վերադարձն է, ինչպես նաև հակամարտության գոտուց նրանց տեղափոխումը այլ շրջաններ:
Նշվում է, որ ԻՊ-ի ֆինանսավորումը ծայրահեղ մակարդակի վրա է: 2015-ին ԻՊ-ի եկամուտը կազմում էր ամսական մինչև 500 մլն դոլար: