տուն Լուրեր ՄԱԿ-ը դատապարտել է Եգիպտոսի ահաբեկչությունները

ՄԱԿ-ը դատապարտել է Եգիպտոսի ահաբեկչությունները

67
0

nintchdbpict000315344213

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել են Եգիպտոսում երկու ղպտի եկեղեցիներում իրականացված ահաբեկչությունները. այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում Գուտերեշը հույս է հայտնել, որ ահաբեկչությունների կազմակերպիչները կհայտնաբերվեն և դատարանի առաջ կկանգնեն:

ԱԽ-ում ահաբեկչություններն անվանել են «զզվելի և ստոր»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եգիպտոսի երկու քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում պայթյուններ էին որոտացել. ահաբեկչություններն իրականացվել էին Թանթայում և Ալեքսանդրիայում, որի հետևանքով զոհվել էին առնվազն 42 ղպտի քրիստոնյաներ: