Ինչպես տեղեկացնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, երեկ 88 տարեկանում մահացել է վրացի լեգենդար ռեժիսոր Ռեզո Չխեիձեն:
Հեռուստաալիքի տվյալներով` ռեժիսորը մահացել է ծանր հիվանդությունից հետո:
Ռեզո Չխեիձեն անվանի ռեժիսոր Դավիդ Չխեիձեի որդին է: Ռեզոն հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մեր բակը», «Մայան Ցխնեթիից», «Զինվորի հայրը», «Սածիլներ» և այլն:
1980 թվականին Ռեզո Չխեիձեն ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: