տուն Լուրեր Մահացել է Յոհան Կրուիֆը

Մահացել է Յոհան Կրուիֆը

118
0
Johan Cruyff
Այսօր՝ մարտի 24-ին մահացել է Ամստերդամի «Այաքսի», կատալոնական «Բարսելոնայի» ու Հոլանդիայի հավաքականի լեգենդար հարձակվող Յոհան Կրուիֆը, Armsport.am-ի փոխանցմամբ` հաղորդում է լեգենդար ֆուտբոլիստի պաշտոնական կայքը:
«Թռչող հոլանդացին» մահացել է քաղցկեղից Բարսելոնայում: Նա կյանքից հեռացել է 68 տարեկան հասակում:
Նշենք, որ Կրուիֆը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1971, 1973, 1974 թվականներին:
Հոլանդիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 48 հանդիպման, խփել 33 գնդակ: