Երեկ՝ հուլիսի 4-ին, կյանքից հեռացել է բժիշկ-նյարդաբան Արշավիր Հմայակյանը: Արշավիր Հմայակյանը 65 տարեկան էր: Նա Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանի ամուսինն էր:
Արշավիր Հմայակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 18:00-ին՝ Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ գործող «Զոլեր» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին:
Araratnews.am-ի խմբագրությունը ցավակցում է Արշավիր Հմայակյանի հարազատներին: