տուն Լուրեր Մահացել է Վիետնամի կոմկուսի նախկին գլխավոր քարտուղարը

Մահացել է Վիետնամի կոմկուսի նախկին գլխավոր քարտուղարը

227
0

101 տարեկանում մահացել է Վիետնամի կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Դո Միոյը, հայտնում է RT–ն։

Պարբերականի տվյալներով՝ Դո Միոյը մահացել է Հանոյի հիվանդանոցներից մեկում երկարատեւ հիվանդությունից հետո։

Նա զբաղեցրել է Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը 1991-1997 թվականներին, եղել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետը  1988—1991թթ.։