Մալիի հյուսիսում մահացել է տեղի ամենահզոր ցեղերից մեկի՝ տուարեգների առաջնորդը։ Ագ Աթահերը մահացել է 87 տարեկանում Քիդալ անապատային քաղաքում երկարատև հիվանդությունից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նա ցեղը գլխավորում էր 1960 թկաններից։ Մահանալուց առաջ իր լիազորությունների մեծ մասը փոխանցել էր որդուն՝ Ալգհաբաս Ագ Ինթալին։
Տուարեգները 1960-ականներին պայքարում է Մալիի կազմում ինքնավարություն ստանալու համար։ 2012 թվականին նրաք բարձրացրել են ապստամբություն, ինչի հետևանքով տուարեգները նվաճել են Քիդալ քաղաքը։
Ներկայում Մալիի տուարեգների և իշխանությունների միջև բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի, Եվրամիության և Աֆրիկյան միության միջնորդությամբ։