տուն Քաղաքական Միջազգային Մահացել է The Washington Post-ի՝ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնանկությունը կազմակերպած գլխավոր խմբագիրը

Մահացել է The Washington Post-ի՝ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնանկությունը կազմակերպած գլխավոր խմբագիրը

133
0

5165381446_6718e548b9_z

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում 93 տարեկանում մահացել է The Washington Post թերթի նախկին գլխավոր խմբագիր Բենջամին Բրեդլին, ով հանրահայտ պարբերականը գլխավորել է այն ժամանակ, երբ The Washington Post-ը գրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնանկության պատճառ հանդիսացած «Ուոթերգեյթի» սկանդալի մասին։

Բրեդլին անձամբ է թույլ տվել լրագրողներ Բոբ Վուդվարդին և Կարլ Բերնսթայնին հետաքննություն սկսել ԱՄՆ-ի այն ժամանակների նախագահի անօրինական գործունեության վերաբերյալ։ Ամերիկյան նախագահի աշխատակազմը գաղտնալսել էր Դեմոկրատական կուսակցության գրասենյակը, սակայն այդ մասին հայտնի էր դարձել ամերիկացի լրագրողներին։

Վերջին շրջանում Բրեդլլին հանդես էր որպես գալիս հնագիտական և պատմագիտական կազմակերպությունների ներկայացուցիչ։