տուն Լուրեր Մահացել է ճանաչված երգչուհի Մարիետա Բադալյանը

Մահացել է ճանաչված երգչուհի Մարիետա Բադալյանը

117
0

Այսօր առավոտյան մահացել է ճանաչված երգչուհի Մարիետա Բադալյանը: Այս մասին տեղեկանում ենք սիրված երգչուհու ֆեյսբուքյան էջից: Երգչուհին բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ: «Երգել իմ ձևով, չկրկնօրինակել ոչ մեկին». սա է եղել հայկական ռոմանսի լավագույն մեկնաբանողներից մեկի` Մարիետա Բադալյանի կարգախոսը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սիրելի երգչուհու կատարումներից մեկը: