տուն Լուրեր Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

153
0

Անցած գիշեր 81 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց արվեստի  գործիչ, հաղորդավար Արտավազդ Եղոյանը։

Ալբերտ Մկրտչյանը մահացել է տանը՝ հիվանդությունից. շաքարային դիաբետ է ունեցել:

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937-ի փետրվարի 27–ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն էր։