81 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը. հայտնել են Մոսկվայի Սատիրայի թատրոնի մամուլի ծառայությունից:
Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր:
Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936-ին, Մոսկվայում, հայտնի դերասան` Միխայիլ Ստեփանի Դերժավինի ընտանիքում:
1954-ին ընդունվել է Շչուկինի անվան թատերական ուսումնարան, իսկ 1956 թ. առաջին անգամ նկարահանվել կինոյում («Տարբեր ճակատագրեր»): Այնուհետև նկարահանվել է տարբեր ֆիլմերում, որոնք աննկատ չեն մնում հանդիսատեսի կողմից: 1974-ին Միխայիլ Դերժավինին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, 1996 թ.՝ Բարեկամության շքանշան, իսկ 2006-ին՝ «Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար» IV կարգի շքանշան:
Նշենք, որ Դերժավինը հայազգի խորհրդային և ռուսական էստրադայի երգչուհի Ռոքսանա Բաբայանի ամուսինն է: