տուն Լուրեր Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը

Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը

106
0

44Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիտալի Չուրկինը:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Չուրկինը մահացել է իր 65-ամյակի նախորդ օրը: ՌԴ ԱԳՆ-ն խորը ցավակցություն է հայտնել Չուրկինի ընտանիքի անդամներին ու բարեկամներին:

Չուրկինը դիվանագիտական աշխատանքում էր 1974թ-ից ի վեր: 2006թ-ից զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պաշտոնը: