83 տարեկանում կյանքից հեռացել է կանադացի հայտնի երգիչ, պոետ, երգերի հեղինակ Լեոնարդ Քոհենը: Այս մասին ասված է երգչի ֆեյսբուքյան էջում:
Քոհենը ծնվել է 1934 թ. սեպտեմբերի 21-ին Մոնրեալում: Առաջին բանաստեղծական հավաքածուն հրատարակվել է 1956 թ., առաջին սիրավեպը՝ 1936-ին։
Երբ երգիչը նոր էր սկսել երաժշտությամբ զբաղվել, երգում էր ֆոլկ ոճում, ապա՝ 1970-ականներից՝ փոփ և կաբարե։ 1980-ականներից հանդես էր գալիս երաժշտական գործիքների և կանանց բեք վոկալի ուղեկցությամբ։ Նրա երգերը էմոցիոնալ առումով ծանր են։ Նա երգում էր միայնության, կրքի, մարդկային բարդ հարաբերությունների մասին։