տուն Լուրեր Մահացել է Ջեյմս Բոնդի դերակատարը

Մահացել է Ջեյմս Բոնդի դերակատարը

153
0

_96177407_gettyimages-3379398

Շվեյցարիայում մահացել է բրիտանացի հայտնի դերասան Ռոջեր Մուրը։ Twitter-ի իրենց էջում դերասանի ներկայացուցիչները հայտնել են, որ քաղցկեղի դեմ կարճ, սակայն համառ պայքարից հետո 89 տարեկանում կյանքից հեռացել է սըր Ռոջեր Մուրը։

Նա երրորդ դերասանն էր, որը մարմնավորել է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդին 1973-1985 թվականների ֆիլմաշարում։ Ռոջեր Մուրը Բոնդին «ամենաերկարը» մարմնավորած դերասանն է։

Ռոջեր Մուրին համաշխարհային հռչակ է բերել Սայմոն Թեմփլարի դերը՝ Լեսլի Չարթերիսի վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերում։ 1963 թվականի հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, թե կցանկանար գնել Լեսլի Չարթերիսի եւ նրա ապրանքանիշի իրավունքները, բայց դրա համար բավական գումար չունի։ Նա նաեւ կատակել է, թե դերը նախատեսված էր Շոն Քոներիի համար, սակայն վերջինին զանգահարել այդպես էլ չի հաջողվել։