տուն Քաղաքական Միջազգային Մահացել է Հոլիվուդի ամենամեծ «չարագործը»

Մահացել է Հոլիվուդի ամենամեծ «չարագործը»

73
0

pic_91710c8d3ffce9dfb9c8e0428f21e179

Կալիֆոռնիայում մահացել է դերասան Ռիչարդ Քիլը, ով ավելի հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում Ծնոտներ չարագործի դերով։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նա մահացել է սեպտեմբերի 11-ին` Ֆրեզնոյի հիվանդանոցներից մեկում։

2.18 մետր հասակ ունեցող դերասանին ընդամենը 2 օր էր պակասում, որ տոներ իր 75-ամյակը։ Հիվանդանոցը չի նշել դերասանի մահվան պատճառները։ Քիլը, ով նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում, վերջին ժամանակներում տառապում էր քաշի ավելցուկից, որը պայմանավորված էր աճի հորմոնի ավելցուկով։