Ամերիկացի հիփ-հոփ երգիչ Big Bank Hank-ը, ով ռեփի պատմության ընթացքում առաջին հիթերից մեկի հեղինակն է, մահացել է 57 տարեկանում քաղցկեղից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Big Bank Hank-ի իսկական անունը Հենրի Ջեքսոն է, նա ռեփերներ Wonder Mike-ի և Master Gee-ի հետ միասին ստեղծել է Sugarhill Gang խումբը։ 1979 թվականին նրանք գրել են Rapper’s Delight երգը, որը շուտով հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։
Wonder Mike-ն ու Master Gee-ն շարունակում են ելույթ ունենալ Sugarhill Gang խմբում։