90 տարեկանում մահացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, իտալացի դրամատուրգ և դերասան Դարիո Ֆոն: Այս մասին հայտնում է La Stampa-ն:
Մոտ երկու շաբաթ առաջ նա տեղափոխվել էր Միլանի հիվանդանոցներից մեկը:
Ֆոն Նոբելյան մրցանակին արժանացել է 1997-ին:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին իր ցավակցությունն է հայտնել դրամատուրգի մահվան կապակցությամբ: