տուն Լուրեր Մահացել է դերասան Ադամ Ուեսթը

Մահացել է դերասան Ադամ Ուեսթը

103
0

default

Լոս Անջելեսում 88 տարեկանում մահացել է 1960-ական թվականների հեռուստաաստղ, Բեթմենի դասական հեռուստատեսային կերպարի հեղինակ Ադամ Ուեսթը: Դերասանը վեց երեխա ունի, հինգ թոռ եւ երկու ծոռ:

BBC-ի հաղորդմամբ՝ Ուեսթը հայտնի էր 1960-ականներին հեռուստասերիալներում Բեթմենի դերակատարմամբ: Սակայն սերիալի փակվելուց հետո նրա կարիերան անկում ունեցավ: Բեթմենի կերպարի հետ ասոցացվող Ուեսթի համար դժվար էր այլ դերեր գտնել:

Վերջին շրջանում նա հնչյունավորում էր Բեթմենին «Գրիֆինները» երգիծական մուլտսերիալում: