տուն Լուրեր Մահացել է Coca Cola HBC-ի ղեկավարը

Մահացել է Coca Cola HBC-ի ղեկավարը

111
0

новый коллажgewt

Հոկտեմբերի 2-ին մահացել է Coca-Cola Hellenic Bottling Company (Coca-Cola HBC) ընկերության ղեկավար Դիմիտրիս Լոիսը. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:

«Coca-Cola HBC-ն այսօր խոր ցավով հայտնում է 2017-ի հոկտեմբերի 2-ին իր ղեկավար Դիմիտրիս Լոիսի մահվան մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերին ընկերությունը հայտնել էր, որ Լոիսը ժամանակավորապես հեռանում է պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով:

Հաղորդվում է նաև, որ Միխալիս Իմելոսը կշարունակի կատարել ընկերության ղեկավարի պարտականությունները: