Երեկ, 81 տարեկանում մահացել է Չե Գևարայի և Պաբլո Պիկասոյի հանրահայտ լուսանկարների հեղինակ, շվեյցարացի լուսանկարիչ Ռենե Բուրին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
1955 թվականից Բուրին աշխատել է աշխարհի ամենահին գործակալություններից մեկում՝ Magnum-ում։ Նրա ուսուցիչը եղել է լուսանկարչության մեծ վարպետ Անրի Կարտյո Բրեսոնը։
Ֆոտոլրագրողի կարիերան սկսվել է 13 տարեկանում, երբ սկսնակ լուսանկարիչը արել է Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլի լուսանկարը, ով պաշտոնական այցով եղել է Շվեյցարիայում։
Նրա հանրահայտ աշխատանքների թվում են Չե Գևարայի սիգարով, Ֆիդել Կաստրոյի, Պաբլո Պիկասոյի լուսանկարները։ «Նա ոչ միայն հետպատերազմյան շրջանի լավագույն լուսանկաիչներից էր, այլ բարիագույն մի մարդ, ում հետ պատիվ եմ ունեցել շփվելու», — ասել է Magnum-ի ղեկավար Մարտին Պառը։