տուն Լուրեր Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն. ԿԲ-ը՝ Արփինե Հովհաննիսյանին

Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն. ԿԲ-ը՝ Արփինե Հովհաննիսյանին

112
0

ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է նախկին պատգամավոր, իրավաբան  Արփինե Հովհաննիսյանի գրառմանը. «Հարգելի Արփինե Հովհաննիսյան ցանկանում եմ Ձեզ, որպես իրավաբանի և նախկինում բարձրաստիճան պաշտոնյայի հիշեցնել, որ վստահաբար գիտեք՝ ՀՀ Կենտրանական բանկը անկախ կառույց է, ինչում համոզվել եք Ձեր աշխատանքային գործունեության տարիներին: Ուստի հորդորում եմ Ձեր դիտարկումներում և ձևակերպումներում պահպանել կոռեկտությունը և հուզական, ամբոխահաճո արտահայտությունների փոխարեն քննարկումը տեղափոխել բացառապես մասնագիտական դաշտ:

ՀՀ ԿԲ կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը Ձեր բարձրացրած խնդրի համապարփակ և մասնագիտական դիրքորոշումն է, որին եթե ունեք արձագանք, կրկին անգամ կոչ եմ անում պատասխանել կամ մեկնաբանել միայն պրոֆեսիոնալ մակարդակում, առանց հուզական վերնագրեր և արտահայտչամիջոցներ օգտագործելու: Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն, հաջողություններ գործնական ծրագրերում: Եվ եկեք «շեֆերի ամբիցիաների բավարարման» մասին պատմական էքսկուրս չանենք։ Մի հատեք կոռեկտության սահմանը»: